ԵԽ պատգամավորը կոչ է անում Եվրոպային կոտրել լռությունը Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հարցում

Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Այս մասին ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված սյունակում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որն օրերս այցելել էր Հայաստան:

Նա ընդգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով 2020 թվականի պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցավ: Միաժամանակ, նա ընթերցողների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վրա՝ նշելով, որ ադրբեջանական կողմի այդպիսի անմարդկային շանտաժը չպետք է երկար շարունակվի, և Եվրոպան պետք է ցույց տա, որ ամբողջովին չի կորցրել իր սկզբունքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930