Մխիթարյանը վերադառնում է․ «Ռոմա»-«Բոլոնյա»
«Ռոման» չի հաղթել առաջնության վերջին երեք խաղերում, բայց կլինի՞ «Բոլոնիան» հերթական փորձությունը։
«Ռոման» մրցաշրջանում թույլ է, և այս պահին Պաուլո Ֆոնսեկայի սաները հեռու են իրենց հիմնական նպատակին հասնելուց: 30-րդ տուրում «գայլերը» յոթերորդ հորիզոնականում են աղյուսակում, յոթ միավորով հետ են մնում բաղձալի չորրորդ տեղից։ Բարդ է լինելու հատկապես «Լացիոյի» և «Նապոլիի» հետ։
Անցյալ շաբաթ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռոման» 2։1 հաշվով հաղթեց «Այաքսին»՝ ունենալով կիսաեզրափակիչ դուրս գալու գերազանց շանսեր:
«Ռոմայի» երկրպագուների համար ուրախալի նորություն է այն, որ Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և այս խաղի հայտացուցակում է։
Ընդհանուր առմամբ, «Բոլոնիան» բավականին լավ է անցկացնում մրցաշրջանը։ Սինիշա Միխայլովիչի թիմը աղյուսակում 11-րդն է: Այս պահին ակումբը 12 միավորի տարբերություն ունի 18-րդ «Կալյարիից»․այս տարբերությունը կորցնելն անիրատեսական կլինի:
Վերջին տուրում «Բոլոնիան» սեփական հարկի տակ 0: 1 հաշվով պարտվեց «Ինտերին» ՝ ընդհատելով երկու անընդմեջ հաղթանակների շարքը:
«Ռոման» մի քանի օր առաջ մեծ ուժեր ներդրեց Ամստերդամում, բայց հաջորդ հինգշաբթի օրը գայլերը պատասխան հանդիպում կունենան, որտեղ նույնպես անհրաժեշտ կլինի կենտրոնացած խաղ:
Այսպիսով, Ֆոնսեկան չի կարողանա խուսափել ռոտացիայից, և «Բոլոնիան» հնարավորություն կստանա օգտվել ստեղծված իրավիճակից։
«Ռոման» պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին վկայում են առաջնությունում առանց հաղթանակի երեք հանդիպումները։
«Բոլոնիան» ուժեղ է հարձակման գծում և դժվար թե մնա առանց գոլի: Միևնույն ժամանակ, «Ռոման» իր դաշտում դժվար թե միավորներ տա առանց մենամարտի, ուստի հավանական է, որ մեզ հետաքրքիր խաղ է սպասվում։
Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան