Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից առաջինն էր, որ տվեց իրավիճակի ախտորոշումը․ մենք խայտառակվել ենք՝ որպես ազգ և պետություն, բայց վերածնվելու շանս ունենք՝ խաղաղվելով մեր անցյալի հետ․ Միհրան Հակոբյան

Քաղաքական և հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա հարցազրույցին։

«Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից առաջինն էր և թերևս միակը, որ իրերն իրենց անվանումով անվանեց ու ստեղծված իրավիճակի դիագնոզը տվեց՝ մենք խայտառակվել ենք՝ որպես ազգ և պետություն, ու մեռել ենք, մենք գերեզմանափոսում ենք:

Բայց վերածնվելու և ապագա ստեղծելու շանս ունենք՝ խաղաղվելով մեր անցյալի հետ ու հստակ նպատակներ արձանագրելով՝ ապագա կառուցել:

Հիմա արդեն բոլորին է պարզ՝ աղետը վրա հասավ, որովհետև Հայաստանի ներկա իշխանություն կոչված թյուրիմացությունները երկիրը, ժողովուրդը, մարդուն ներքաշեցին անցյալի համար կործանարար կռիվների մեջ:

Քանի՞ կոպեկ արժեր, ի՞նչ իմաստ ուներ ՍԴ շուրջ ստեղծված էպոպեան, ի՞նչ իմաստ ուներ Մարտի 1-ի գործ կոչված ֆարսը: Բացի երկիրը խայտառակելուց և ժամանակն անիմաստ վատնելուց ու՞մ և ի՞նչ տվեց այդ նիկոլական բալագանը: Ոչ մեկի ոչինչ չտվեց, անգամ կապիտուլյանտին ոչինչ չտվեց:

Նախորդ 3 տարիները հայոց պատմության մեջ մնալու են որպես հանուն ոչնչի ներքին կռիվների տարիներ: Կռիվներ, որոնք ազգային ու պետական աղետի հասցրեցին: Հավատացեք՝ սերունդներն ու պատմությունը անիծելու են այդ կռիվները նախաձեռնողին»:

Տեսանյութեր

Լրահոս