 
                        Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8704 նոր դեպք է գրանցվել
 
                                    Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8704 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 632 688-ի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Մեկ օրում առողջացել է 9 579 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 4 258 279 է:
Մեկ օրում մահացել է 402 վարակված: Մահվան նույնքան դեպք է գրանցվել նաև ապրիլի 9-ին: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 102 649 մարդ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        