 
                        Աֆղանստանում ձերբակալել են ԻՊ պարագլուխներից մեկին
 
                                    Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկի ղեկավար Ղուլամ Նասերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ Նասերին ԻՊ-ին հարող «Թալիբան» շարժման գլխավոր առաջնորդներից է և Քաբուլում ԻՊ պարագլուխներից: Հաղորդվում է, որ նա կենտրոնական դերակատարում է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկչությունների կազմակերպման գործում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        