 
                        Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին
 
                                    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, ելույթ ունենալով կուսակցական համաժողովում` Հյուսիային Կորեայի առաջնորդը ներկայիս իրավիճակը համեմատել է 1990-ականների սովի հետ:
Բնակչության աղքատ վիճակը թեթևացնելու համար նա կոչ է արել պաշտոնյաներին պատրաստվել «դժվարին երթի»: Ինչպես հայտնի է պատմությունից, այս տերմինը վերաբերում է 90-ականներին Հյուսիսային Կորեայում մոլեգնող սովին, որի հետևանքով մահացել է բնակչության 10 տոկոսը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        