Բաժիններ՝

Խուզարկությամբ հայտնաբերվել է ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա և այլն․ ոստիկանության նոր բացահայտումը

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդու բնակարանը։

Խուզարկությանը մասնակցում էին նաև ոստիկանության շնավարժության բաժնի ծառայողները՝ խուզարկու շներով։ Տան տարբեր հատվածներում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Մասնավորապես, 5 գրամից ավելի մեթամֆետամին, 28 գրամից ավելի ափիոն, 4 գրամից ավելի մարիխուանա, քացախաթթվի անհիդրիդով սրվակներ և այլն։

Տղամարդը բերման է ենթարկվել: Նա կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս