«Պետք է զրոյական հանդուրժողականություն լինի ռասիզմի նկատմամբ»․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա լիգայի «Կադիս»-«Վալենսիա» խաղում (2:1) սկանդալի մասին:
Առաջին խաղակեսում «Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դիակաբին լքեց խաղադաշտը՝ պնդելով, որ իրեն վիրավորել է «Կադիսի» խաղացող Խուան Կալան: «Վալենսիայի» ֆուտբոլիստները նույնպես ի նշան համերաշխության հեռացան, բայց 25 րոպե անց վերադարձան, և խաղը վերսկսվեց:
«Ռասիզմի նկատմամբ պետք է լինի զրոյական հանդուրժողականություն: Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց գիտեմ, որ պետք է հարգել:
Կրկնում եմ՝ զրո հանդուրժողականություն ռասիզմի նկատմամբ: Բազմազանությունը մեզ ավելի լավն է դարձնում»,- ասել է ֆրանսիացին:
Սիրարփի Աղաբաբյան