Բաժիններ՝

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէով վարակման 81 դեպք

Ռուսաստանում ներկայում գրանցվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէով վարակման 81 դեպք եւ հարավաֆրիկյան հիմնամանէրով վարակման վեց դեպք: Այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար, ՌԴ-ի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:

«Ներկայում Ռուսաստանում առանձնացվել է բրիտանական հիմնամանրէի 81 եւ հարավաֆրիկյան հիմնամանէրի վեց նմուշ: Պոպովան նշել է, որ Եվրոպայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում եւ Աֆրիկայում աճում է հատկապես այդ հիմնամանրէներով ախտահարվածների թիվը, ուստի, նրա խոսքով, «այսօր ավելի լավ է մնալ հայրենի երկրում»:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանում նույնպես հայտնաբերվում են կորոնավիրուսի նոր մուտացիաներ, բայց դրանց վտանգավորությունը գնահատելու համար ավելի շատ ուսումնասիրություններ են հարկավոր, եւ դրանք անցկացվում են:

Ներկայում, ամփոփել է Պոպովան, անհանգստանալու հիմքեր չկան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս