Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ապրիլի 2-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։

Ըստ անհրաժեշտության՝ օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի լուծման մեխանիզմներին վերաբերող նկատառումներ։ Քննարկվել են ընթացիկ խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ պատասխանատուները ստացել են համապատասխան ցուցումներ։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության, Էկոնոմիկայի և գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Խաղաղապահ զորախմբի հրամկազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930