Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման է ենթարկվել 54-ամյա Վարդան Ս.-ն, որը մարտի 19-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վարդան Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: