Քաղաքական ուղղորդումներ տեսչական մարմիններում
ՀՀ-ում ստեղծված իշխանական կառավարման քաոսի մասին արդեն խոսվում է ամենուր, սկսած կառավարական շենքերի աշխատասենյակներից ու միջանցքներից, վերջացրած կառավարական ավտոտնակներով: Մեզ հասած տեղեկություններով՝ նոր զարգացումներ են հասունանում տեսչական բնագավառում․ բանն այն է, որ կառավարությունից սկսել են տեսչություններին առանձին հանձնարարականներ տալ, որոնք ակնհայտ քաղաքական պատվերներ են և ունեն հստակ ուղղորդում:
Ըստ տեղեկությունների՝ տեսչության աշխատակիցների շրջանում դժգոհություն է հասունանում, որոնք չեն ուզում դառնալ գործիք, մանավանդ, որ չգիտեն, թե ինչ է սպասվում առաջիկայում: Եվ ահա կան առաջին ծաղիկները:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարը: Խոսվում է նաև, որ նրան կփոխարինի մարդ, որը երկար տարիներ աշխատել է ուժային կառույցներում, որպեսզի հրամանները կատարի առանց քննարկման: