«Իշխանությունը շատ կացնային է աշխատում». Արամ Կարապետյան

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեպքում հարկ է նախ հասկանալ, թե ի՞նչ սցենարով է առաջադրվելու Գ. Ծառուկյանը և հետո միայն մտածել այն մասին, թե արդյոք ՀԱԿ-ը կգնա՞ ԲՀԿ-ի ետևից,թե՞ ոչ: Ըստ նրա՝ եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի որխես գործող նախագահին լուրջ մրցակից, ապա ոչ միայն ՀԱԿ-ը, այլև շատ քաղաքական ուժեր կմիանան նրան:

«Բայց ես չեմ միանա, ես աշխատում եմ այդպիսի բաների մեջ չմտնել: Ես ամեն ինչի մասին շատ ավելի վաղ եմ իմանում»,- henaran.am-ին ասել էր Արամ Կարապետյանը:

168.am-ի հետ զրույցում Արամ Կարապետյանը մասնավորեցրեց, որ վերոգրյալ սցենարը դեռևս երափակիչ փուլում չէ, և դաշտն առայժմ հստակեցված չէ: Իսկ թե ե՞րբ կհաստեկցվի քաղաքական դաշտը՝ հարցին, Արամ Կարապետյանը պատասխանեց՝ ոչ  շուտ, քան մեկ շաբաթը:

«Որքան գիտեմ՝ այս շաբաթվա վերջին այցեր են սպասվում տարբեր երկրներ, որից հետո էլ գուցե որոշվի, թե ովքեր կառաջադրվեն նախագահական ընտրություններում: Ես ավելի վաղ եմ իմանում, որովհետև տարբեր մայրաքաղաքներից որոշակի ինֆորմացիա է գալիս, ականատես ենք լինում բանակցությունների, շարժերի:

Կարդացեք նաև

Հայկական քաղաքական պրոցեսում այդքան էլ բարդ չէ վերլուծության ենթարկել կատարվածն ու իմանալ ամեն ինչ: Առավել ևս, երբ իշխանությունը շատ կացնային է աշխատում: Այնպես որ՝ որևէ գործընթաց չկա, որը թույլ տա մեծ ուղեղ ծախսել դրանք հասկանալու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանության պահվածքը հասկանալի է ու միանշանակ ընկալելի:

Հարցին, թե կանխորոշված սցենարը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է թողնում, Ա. Կարապետյանի պատասխանեց. «Միանշանակ բացասական, որովհետև այդ դեպքում Հայաստանում ընտրության գաղափարը սկսում է դուրս գալ քաղաքական լեքսիկոնից, անհասկանալի է դառնում, թե քաղաքական ուժերը, անհատներն էլ ինչո՞ւ  պետք է մրցակցեն: Սա ամենաուժեղ լճացումն է»:

Տեսանյութեր

Լրահոս