Բաժիններ՝

Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովին Հայաստանում է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ  ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովիին և Թուրքմենստանի Վերամշակող արդյունաբերության ասոցիացիայի նախագահ Վալի Վալիևիին:

Այս մասին այօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո խոսնակ Անի Սմբատյանը:

«Հանդիպման ժամանակ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը պատվիրակությանը հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության արդի վիճակը և նշել,  որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է տնտեսության գերակա ճյուղ:

Իսկ Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել է Թուրքմենստանում գյուղատնտեսության առկա վիճակը և նշել , որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ»,-  մեզ հետ զրույցում ասաց Անի Սմբատյանը:

Նշենք, որ այսօր կստորագրվեն «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս