«Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածքում փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ առատ տեղումների հետևանքով տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը:
Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: