ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել նրա վրա՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքին ամեն գնով գտնելու հանձնարարականի պատճառով. Գաբրիելյանով. Mediaport
Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանը հայտնում է, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շաբաթվա վերջին իր մոտ է կաչել УПСИ-ի և ОТО-ի պետերին՝ հանձնարարելով ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան ֆեյքը կառավարողին: Այս մասին գրում է Mediaport-ը:
Աբազյանն ասել է, որ այդ ֆեյքը գտնելն իրենց համար պատվի հարց է: УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել՝ ասելով, որ դա ոչ թե իրենց այլ անձամբ Աբազյանի պատվի հարցն է, ինքն էլ թող մտածի. աշխատակիցներին հրահանգել են առանց ավելորդ էնտուզիազմի զբաղվել այդ գործով:
Գաբրիելյանովի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ից 19-ին VPN օգտագործած քաղաքացիների՝ ԱԱԾ-ականների կազմած ցանկում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: