Բաժիններ՝

Ձերբակալության և քննության ժամկետը երկարաձգվել է

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև 2013թ. մարտի 7-ը երկարաձգել է «Նովայա գազետա» թերթի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայայի սպանության համար մեղադրվող Ռուստամ Մահմուդովի ձերբակալության ժամկետը:

Այդ բանն արվել է քննիչի միջնորդությունից հետո, որը զգուշանում է, որ մեղադրյալը կարող է թաքնվել, եթե հայտնվի ազատության մեջ:

Քննության ժամկետը նույնպես երկարաձգվել է մինչև մարտի 7-ը: Մինչ այդ ժամանակը բոլոր փաստաբանները և մեղադրյալները պետք է ծանոթանան քրեական գործի նյութերին:

Հիշեցնենք, որ լրագրողը սպանվել էր իր տան մուտքի մոտ` 2008թ. հոկտեմբերի 7-ին:

Աննա Պոլիտկովսկայայի սպանության  հետ կապված նրա գործընկեր լրագրողները առաջ են քաշել 5 վարկած:  Դրանցից մեկի համաձայն այդ հանցանքը կատարվել է ոչ առանց Չեչնիայի այն ժամանակվա իշխանությունների մասնակցության: Երկրորդ վարկածով դրա ետևում դիտարկվում են ռուսական իշխանությունները: Երրորդ տարբերակով  Պոլիտկովսկայայի սպանությունն իրականացվել է Վ. Պուտինի ծննդյան օրը, որով փորձ է արվել սեպ խրել նրա և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի միջև: Իսկ հինգերորդ տարբերակով, այդ դաժան սպանության պատվիրատուն Բորիս Բերեզովսկին է:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս