Բաժիններ՝

Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում գրեթե 14 մլրդ դոլարով պակասել է

Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքի կարողությունը, որը գլխավորում է Tesla եւ SpaceX ընկերությունները, փետրվարի 26-ին գրեթե 14 միլիարդ դոլարով պակասել է Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Մասքն այժմ զբաղեցնում է գործակալության կողմից կազմված՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երկրորդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում է 176 միլիարդ դոլար:

Փետրվարի 25-ի աճուրդում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 8,06 տոկոսով իջնելու հետեւանքով Մասքը կորցրել է 13,6 միլիարդ դոլար: Փետրվարի սկզբին Մասքը 190 միլիարդ դոլարով զբաղեցնում էր «Միլիարդատերերի ինդեքսի» առաջին հորիզոնականը: Ներկայումս վարկանիշում առաջատարն ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որի կարողությունն այժմ գնահատվում է 180 միլիարդ ոլար: Անցած օրն այն նույնպես պակասել է՝ 5,55 միլիարդ դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս