ՌԴ Դաշնության խորհուրդը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանում իրավիճակը մեծ անհանգստություն է առաջացնում, ցանկացած հեղափոխական փոփոխություն միայն վատթարացնում է Ռուսաստանի համար բարեկամ երկրներում քաղաքական իրավիճակը: Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրել նրան իր ժողովրդի դեմ ուժ չկիրառել:

Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերի հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որն, ըստ մամուլի հրապարակումների, ծաղրում էր «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը:

«Անձամբ ինձ համար շատ մտահոգիչ է իրավիճակը Հայաստանում, քանի որ հեղափոխական տիպի ցանկացած ճգնաժամ վատ է այդպիսի բարեկամ երկրներում», – ասել է խորհրդարանականը:

Նա հույս է հայտնել, որ «կողմերը կկարողանան համաձայնության գալ, և ամեն ինչ կանցնի խաղաղ»:

Տեսանյութեր

Լրահոս