Նախարարություններից ու թաղապետարանների շենքերից աշխատակիցներին չեն թույլատրում դուրս գալ, որ հետո բերեն Հրապարակ
168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու: Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՀ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից: Նույն իրավիճակն է նաև թաղապետարաններում: Ի դեպ, այս պահին նաև փակում են Երևանի որոշ փողոցներ, օրինակ՝ Ամիրյան փողոցը: