Պաստորեն չի վերադառնա Պալերմո
«Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հավաստիացրել է, որ սիցիլիական ակումբը չի պատրաստվում վերադարձնել թիմի նախկին առաջատար Խավիեր Պաստորեին։
«Անկասկած, Պաստորեն կուժեղացներ մեր թիմը։ Վերջիվերջո, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Ամեն դեպքում, այս պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ իրականացնել նրա տրանսֆերը», – Ձամպարինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Նշենք, որ վերջերս իտալական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Պաստորեն կարող է տեղափոխվել «Պալերմո»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը