«Զգույշ եղեք այս հավելվածն օտագործելիս, միգուցե ձեր ետևից էլ գան». փաստաբան
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա «ProtonVPN» բջջային հավելվածն է, որը ապահովում է անվտանգ VPN միացում iOs և Android համակարգերի բջջային հեռախոսների համար։
Հավելվածն ազատ շրջանառության մեջ է, հասանելի է «App Store»-ում և «Play Market»-ում, բավականին տարածված է և ըստ էության նման հավելվածների շրջանում զբաղեցնում է առաջատար տեղ։
Իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՄԻՄԻԱՅՆ այն պատճառով, որ երկու օր՝ փետրվարի 18-ին և 19-ին, մի քանի րոպե օգտագործել է այս հավելվածը։
Ասածս ինչ է՝ զգույշ եղեք այս հավելվածն օտագործելիս, միգուցե ձեր ետևից էլ գան։
Հ.Գ. Մի առիթով հիշել էի Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունը…. ուղղակի Կաֆկայի ժամանակ VPN չկար»: