Բաժիններ՝

Ինյեստա, Մեսսի, Ֆաբրեգաս. Բարսելանան հաղթում է Լևանտեին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց «Լևանտեին» և վաստակած 37 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կատալոնացիներն արդեն 11 միավորով են գերազանցում Մադրիդի «Ռեալին»:

Հանդիպման իսկական հերոսը դարձավ Անդրես Ինյեստան, ով 3 գոլային փոխանցում կատարեց և 1 շատ գեղեցիկ գոլ խփեց (57′): Մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեսկ Ֆաբրեգասը (63′):

Իսկ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ով ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում, դուբլ ձևակերպեց (47′, 51′): Լեոն իր 82-րդ գոլը խփեց 2012 թվականին և Գերդ Մյուլլերի 1972 թվականին սահմանած ռեկորդը (85 գոլ՝ 1 տարում) գերազանցելու համար դեռ 6 խաղ ունի:
Levante UD 0-4 Barcelona footyroom.com by Futbol2101

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս