Բաժիններ՝

Կիսապաշտպան Մելոն հետ մղեց 11-մետրանոց հարվածը և փրկեց Գալաթասարային (տեսանյութ)

Թուրքական «Գալաթասարայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Մելոն, ով նախկինում հանդես է եկել «Ֆիորենտինայում» և «Յուվենտուսում», փրկել է իր թիմին՝ ետ մղելով 11-մետրանոց հարվածը։

Թուրքիայի առաջնության 13-րդ տուրում ետնապահ «Էլիազիգի» հետ արտագնա հանդիպման 89-րդ րոպեին մրցավարը հեռացրել է դարպասապահ Մյուսլերային, և նրա փոխարեն դարպասում կանգնել է Մելոն, քանի որ մինչ այդ Ստամբուլի թիմի գլխավոր մարզիչը կատարել էր բոլոր երեք փոփոխությունները։ Մելոյի ետ մղած հարվածից հետո հյուրերին հաջողվել է պահպանել հաղթական հաշիվը՝ 1։0։ Այս մասին հաղորդում է Hurriyet-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս