«Փողոցում ես քեզ կսպանեմ». Մբապեն՝ «Բարսայի» ֆուտբոլիստին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի ընթացքում «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ էր առաջացել:
Բախմանը մասնակցում էին փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն և «Բարսելոնայի» պաշտպաններ Ժորդի Ալբան, Սերժինյո Դեստն ու Ժերար Պիկեն: Նրանց խոսքերը հեռարձակել է Movistar + հեռուստաալիքը:
Ամեն ինչ սկսվեց առաջին խաղակեսից, երբ Դեստը ներողություն խնդրեց Մբապեից խաղի դրվագներից մեկում կոշտ խաղի համար: Ֆրանսիացին նրան իսպաներեն պատասխանեց՝ մի՛ դիպչիր ինձ:
Ալբան խառնվեց խոսակցությանը և ասաց. «Նայիր սրան ավելի լայն: Նա ներողություն խնդրեց»: Մբապեն պատասխանեց նրան. «Փողոցում ես քեզ կսպանեմ»:
«Բարսելոնայի» պաշտպանը ոչինչ չասաց: Պիկեն միջամտեց դրվագին և հարցրեց՝ ո՞ւմ էիր սպանելու: Ֆրանսիացին կրկնեց ՝ նայելով Ալբային. «Փողոցում ես քեզ կսպանեմ»:
Սիրարփի Աղաբաբյան