Արցախյան պատերազմը ստիպել է խմբագրել քաղպաշտպանությանը վերաբերող իրավական կարգավորումները. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմը վեր հանեց բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա էին հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում: Անհրաժեշտություն առաջացավ հետպատերազմյան նոր իրողությունների ներքո վերանայել պետության պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իրականացվող գործողությունները կանոնակարգող իրավական նորմերը:
Պետական անվտանգության ապահովման բնագավառում ներառվում է նաև քաղաքացիական պաշտպանությունը: Վերջին տարիներին կատարված փոփոխությունների արդյունքում տեղի է ունեցել կարգավորվող ոլորտի խնդիրների և գործընթացների ընդլայնումը: Ոլորտի բարելավումը պահանջում է օրենսդրական դաշտի արմատական փոփոխություններ, և այդ նպատակով էլ լիազոր մարմինը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մշակել ու հանրային քննարկման է դրել ամբողջությամբ խմբագրված նոր «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը»։