Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էլեկտրոնային ընթերցասրահ կբացվի
Նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում (Տերյան 74) տեղի կունենա համակարգչային լսարանի (էլեկտրոնային ընթերցասրահի) բացման պաշտոնական արարողությունը։ Լսարանը համակարգչային տեխնիկայով և գույքով վերազինվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Այս մասին 168.am-ին հայտնում են հիմնադրամից:
Համալսարանում համակարգչային լսարանի բացումը հնարավորություն կտա բուհի ուսանողներին կատարել իրենց կուրսային աշխատանքները, դիպլոմային նախագծերը, գիտական զեկույցները, գրել մագիստրոսական թեզեր, ատենախոսություններ, տեղեկանալ գիտական նորագույն նվաճումներին։ Հետագայում լսարանը կծառայի նաև որպես հաշվապահական, գրաֆիկայի և դիզայներական ծրագրերի ուսուցման կաբինետ:
Լրատվամիջոցները հրավիրվում են լսարանի բացման արարողությանը։ Էլեկտրոնային ընթերցասրահը ապահովված կլինի անվճար ինտերնետով։ Ծրագրի նկատակն է օգնել այն ուսանողներին, որոնք տանը չունեն համակարգիչ, համացանց, և նրանց համար դժվար է արդյունավետ կազմակերպել իրենց կրթական գործընթացը։