ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվում. Վահագն Մելիքյանը փողով դիվանագետներ է նշանակել, արտահոսքեր կազմակերպել. mediaport
Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարությունում մեծ սկանդալ է սպասվում: ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Վահագն Մելիքյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին, ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում:
Բացի այդ, պարզվել է, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տարբեր նշանակումների, ներքին գործընթացների մասին արտահոսքերը հենց Մելիքյանն է կազմակերպել:
Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրի արտահոսքը ևս Վահագն Մելիքյանն է կազմակերպել հանրային ճնշման տակ վերջինիս նշանակումը կանխելու համար, որպեսզի սեփական թեկնածուին կարողանա անցկացնել:
Վահագն Մելիքյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու, որից հետո ԱԱԾ-ն ձերբակալելու է նրան:
Մանրամասներն՝ առաջիկայում: