ԱՄՆ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ կվերադառնա որպես դիտորդ. «Ասոշիեյթեդ պրես»
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքերը փետրվարի 8-ին կհայտարարի որպես դիտորդ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ (ՄԻԽ) վերադառնալու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների:
2018 թվականին ԱՄՆ-ը հայտարարել էր ՄԱԿ-ի ՄԻԽ-ից դուրս գալու մասին: Երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցչիները քանիցս քննադատել են ՄԻԽ-ին Իսրայելի նկատմամբ «կանխակալ» վերաբերմունքի համար, ինչպես նաեւ բացասաբար են արտահայտվել այն բանի կապակցությամբ, որ խորհրդի անդամներ են հանդիսանում Վենեսուելան, Չինաստանը եւ Կուբան:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Բլինքենը եւ Ժնեւում ԱՄՆ-ի բարձաստիճան դիվանագետը փետրվարի 8-ին կհայտարարեն, որ Վաշինգտոնը կվերադառնա խորհուրդ՝ որպես դիտորդ, սակայն կձգտեն հասնել լիիրավ անդամի դերին: Ինչպես հայտարարել է բարձրաստիճան աղբյուրներից մեկը, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը կարծում է, որ խորհուրդն անհրաժեշտ է բարեփոխել, սակայն ամենադյուրինը փոխգործակցության միջոցով փոփոխություններին նպաստելն է: Նրա խոսքով՝ դա «կարեւոր համաժողով է նրանց համար, ովքեր պայքարում են ամբողջ աշխարհում բռնապետության եւ անարդարության դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: