AUDI-ն ներկայացրել է Բարսելոնայի առաջին թիմի նոր մեքենաները (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/-141.jpg)
Audi ավտոարտադրող ընկերությունը, որն առաջիկա 7 տարում կլինի «Բարսելոնայի» պաշտոնական հովանավորը, ներկայացրել է ֆուտբոլիստների նոր պաշտոնական մեքենաները 2012/13 մրցաշրջանի համար: Միջոցառումը տեղի է ունեցել ակումբի հին մարզաբազայում` Լա Մասիայում, որտեղ «Բարսայի» խաղացողներին են միացել 25 երեխաներ, ովքեր կարևոր դեր են խաղացել շնորհանդեսի ժամանակ: Ֆուտբոլիստները և երեխաները մասնակցել են AUDI-ի անվտանգ երևեկության դպրոցի հերթական ուսուցողական միջոցառմանը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը