Բաժիններ՝

Ակտիվանում ենք

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 7.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին նշում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ-ն այսօր հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2012թ. հոկտեմբերին» զեկույցը։ Դրա համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 7.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածհ համեմատ։ Իսկ հոկտեմբերի ՏԱՑ-ը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ կազմել է 4.9%։ Չնայած սրան՝ տնտեսական ակտիվությունն այս տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 16.5%-ով։

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 10%-ով՝ կազմելով 895.3 միլիարդ դրամ։ Ծառայությունների ծավալն աճել է ավելի զգալի չափով՝ 11%-ով, և կազմել 789 միլիարդ դրամ։ Գյուղատնտեսությունն աճել է 8.2%-ով (727.4 միլիարդ դրամ)։ Առևտրի շրջանառությունը կազմել է 1 տրիլիոն 640.2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի ցուցանիշից բարձր է 3.2%-ով։

Անկումային է շարունակում մնալ միայն շինարարության ոլորտը։ Շինարարության արտադրանքի ծավալն այս տարվա առաջին 10 ամիսներին նվազել է 1.2%-ով և կազմել 315 միլիարդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս