«Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու». Տիգրան Ավինյան

«Այն թվերը, որ շրջանառվում են տարբեր շրջանակների կողմից զոհերի վերաբերյալ՝ իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, թե մինչ օրս քանի՞ զոհված և քանի՞ վիրավոր ունենք, քանի որ մասնավորապես զոհվածների մասով տարբեր թվեր են հնչում՝ 3000, 5000, ընդհուպ՝ մինչև 8000:

«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նունականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են, և այս նույնականացման գործընթացում մենք նաև ավելի հստակ ունենում ենք տվյալներ, և վերջնական ցուցակը հրապարակվելու է: Կան նաև անհետ կորածներ, բայց ես հիմա կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել ո՛չ զոհերի հետ կապված, ո՛չ անհետ կորածների, որովհետև վերջնական թիվը, երբ ունենանք՝ արդեն ամբողջական զեկույցով կներկայացվի Պաշտպանության նախարարության կողմից: Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ մոտավորապես 4000-ը չի անցնելու զոհերի թիվը, և ՊՆ-ն արդեն վերջնական ցուցակների ճշգրտումով, անհետ կորածների հետ կապված նույնականացումներով, գերիների նույնականացումներով, վերջնական զեկույցով կներկայացնի»,- հայտնեց Ավինյանը:

Պատգամավոր Արթուր Գրիգորյանը հետաքրքրվեց նաև վիրավորների, մասնավորապես՝ առանձնապես ծանր վիրավորում ստացածների, ինչպես նաև անօթևան մնացած արցախցիների մասին:

«Կարող եմ անդամահատումների խնդիրներ ունեցող զինծառայողների մասին խոսել, կարգն այս պահի դրությամբ, համենայդեպս իմ ստացած տվյալների՝ չի գերազանցում 150 անձը: Առիթը օգտագործելով՝ ուզում եմ հատուկ շեշտել, որ ռազմական գործողությունների հետևանքով նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու են լավագույն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովելու են նաև այդ պրոթեզների սպասարկումը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս