![](/banners/BeFunky-design.jpg)
Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/Peleshyan.jpg)
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:
Տիգրան Սարգսյանը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Տիգրան Սարգսյանն Արտավազդ Փելեշյանին մաղթել է քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում: