Վարդան Մինասյան. Բանանցն ավելի լավ էր խաղում
«Փյունիկի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Մինասյանը մեկնաբանել է «Բանանցից» կրած պարտությունը` 0:2:
«Շնորհավորում եմ «Բանանցին», նրանք ավելի լավ էին խաղում ու հաղթեցին: Մեր թիմի խաղից գոհ չեմ: Տարոն Ոսկանյանին փոխարինեցինք վնասվածքի պատճառով:
Վնասվածք ունեցողներից Արթուր Յուսպաշյանը հաջորդ խաղին էլ չի չի մասնակցի, Ղուկաս Պողոսյանը մինչև մրցաշրջանի վերջ չի խաղա, իսկ Տիգրան Կանդիկյանը բուժզննում է անցել Իտալիայում, վիրահատության կարիք չկա, սակայն նա պետք է բուժման կուրս անցնի: Նա այս տարի նույնպես չի խաղա»,- Վարդան Մինասյանի խոսքերն է մեջբերում «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը