Բաժիններ՝

Ջենիֆեր Լոպեսը Ռուսաստանում է

Ջենիֆեր Լոպեսը համերգային ծրագրերով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Երգչուհուն ուղեկցում է ստեղծագործական մի մեծ թիմ: Նրա հետ է նաև իր նոր ընկերը, ով համերգային ամբողջ ծրագրի ընթացքում իր կողքին էր: Երգչուհին ամբողջ համերգի ընթացքում պարել և մեծ էներգիա է հաղորդել հանդիսատեսին, իսկ վերջում ռուսերեն լեզվով շնորհակալություն է հայտնել հանդիսաետսին:

Նա համերգային բուն ծրագրից հետո հանդիպել է իր երկրպագուների հետ, բաժանել է ստորագրություններ ու լուսանկարվել է նրանց հետ: Ռուս հանդիսատեսը ոգևորված էր: Համերգային ծրագրից հետո երգչուհու գործընկերները, ընկերոջ հետ միասին, գնացել են տեղի ակումբներից մեկում երեկոն շարունակելու և նշելու հաջող համերգային շոուն:

Իսկ երգչուհին համերգից հետո գնացել էր հանգստանալու տեղի ամենաթանկ և բարձրակարգ հյուրանոցներից մեկի իր՝ նախագահական համարում: Նշենք նաև, որ այս օրերին այն փողոցը, որտեղ գտնվող հյուրանոցում կանգ է առել երգչուհին, դարձել է զբոսաշրջային ակտիվ վայր: Մարդիկ գալիս են տեսնելու երգչուհու հյուրանոցային սենյակի պատուհանները՝ հույսով, որ կտեսնեն նրան փողոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս