Դե Ռոսին Ռոմայի ֆուտբոլիստ է և վերջ. Ֆրանկո Բալդինի
«Ռոմայի» գլխավոր տնօրեն Ֆրանկո Բալդինին նշել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, թե իրենք պատրաստ են դիտարկել Դե Ռոսիին վաճառելու հնարավորությունը:
«Ես անզգույշ հայտարարություն եմ արել Դե Ռոսիի հնարավոր վաճառքի մասին: Իհարկե, մենք չենք պատրաստվում բաժանվել մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ: Դե Ռոսին «Ռոմայի» խաղացող է և վերջ», – Բալդինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը