«Հարսնաքարի գործով» մեղադրյալի համար շտապօգնություն են կանչել
«Հարսնաքարի գործով» դատավարության ընթացքում այսօր տուժող Գարի Սողոմոնյանը հայտարարեց, թե մինչ օրս ինքը չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էին իրենց ծեծի ենթարկում «Հարսնաքարում»: Նրա խոսքով՝ ինքը դեպքից մինչ օրս ամեն օր մտածում է այդ հարցի շուրջ, բայց այդպես էլ իր համար այդ հարցի պատասխանը «մութ է»:
Նա նաև ասաց, թե նախաքննության փուլում ինքն ի վիճակի չի եղել լիարժեք ցուցմունք տալ, քանի որ «խելքս ու միտքս Վահեի հետ էր», ուստի տրված բոլոր հարցադրումներին ինքը պատասխանել է՝ «կարճ»:
Մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը Գարիկ Սողոմոնյանին հարցրեց, թե ինչո՞ւ ր մատուցող Դավիթ Ադամյանը ագրեսիվ պատասխանում Վահե Ավետյանի հարցերին: Ի պատասխան, Գարիկ Սողոմոնյանն ասաց, թե իրեն էլ է հետաքրքիր այդ հարցի պատասխանը:
«Ջղայնացած էր, ագրեսիվ էր: Իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ եթե Վահեն ջուր ուզեր, մատուցողը կպատասխաներ՝ դու ո՞ վ ես, որ ինձնից ջուր ես ուզում»:
Ի դեպ, դատական նիստն ընդմիջվեց, քանի որ մեղադրյալ Արման Խաչատրյանն իրեն վատ էր զգում: Նա սրտխառնոց և գլխապտույտ ունի, և այժմ դատարանը շտապօգնություն է կանչել նրա համար: Դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: