Բաժիններ՝

Յոկո Օնոն՝ երաժշտական փառատոնի համակարգող

Ըստ «The Telegraph»-ի՝ «Բիթըլզի» հիմնադիր-կատարող Ջոն Լենոնի կինը՝ նկարչուհի Յոկո Օնոն, կհամակարգի 2013 թվականին Մելթդաունի երաժշտական փառատոնը: Այս փառատոնն անցկացվում է 1993 թվականից, և յուրաքանչյուր տարի այն որևէ ոլորտի մասնագետ է համակարգում: «Ինձ համար մեծ պատիվ է փառատոնի համակարգումը: Հասկանում եմ, որ փառատոնը փորձարարության ոգով է լցված՝ դասական ավանդույթների համադրմամբ, ինչն էլ նպաստել է, որպեսզի փառատոնը կարողանա բրիտանական մշակութային անհարթ լանդշաֆտի մեջ դիմակայել»,- ասել է Յոկո Օնոն: 2012 թվականին փառատոնի համակարգող էր ընտրվել Էնթոնի Հեգարթին՝ «Anthony and The Johnsons» խմբի լիդերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս