Բաժիններ՝

«Բարոյականություն և պատիվ ունենայիր՝ հրաժարական կտայիր և Ամանորյա ուղերձով քո ապիկար և պարտության խորհրդանիշ դեմքով չէիր մտնի 2021». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամանորի սեղան գցելուց և բարեմաղթելուց առաջ, այցելեք Եռաբլուր: Տեսարանը դասեր ունի, փորձեք առնել դրանք:

Երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող, երբ չես ընդունում այս ամենում քո համար մեկ մեղավոր լինելը … քո կառավարած երկրում զինվորը խրամատ էր փորում ձեռքով (լավագույն դեպքում բահով), իսկ նրա գերեզմանը փորում են էքսկավատորով:

Բարոյականություն և պատիվ ունենայիր՝ հրաժարական կտայիր և Ամանորյա ուղերձով քո ապիկար և պարտության խորհրդանիշ դեմքով չէիր մտնի 2021:

Այցելեք Եռաբլուր և քաղեք ձեր դասը: Այդ դասի իմ բաժինը ցավոտ է, շատ ցավոտ, հաղորդելու չի:

Մենք՝ հայերս, Հայաստանում ապրողները, պետք է վերջապես հասկանանք, որ անկարելի բաներ չկան, և երազանքը միայն գործի կեսն է, իսկ այն մյուս կեսի համար աշխատել և արարել է պետք:

Պետք է պետություն և առաջնորդություն, միայն այս դեպքում ժողովուրդը կլծվի արժեքի ստեղծման և հաղթանակների: Չգիտակցված և անհետևանք պարտությունը ապիկարներինն է, մերժեք դրանց և նայեք առաջ:

Շնորհավոր Ամանոր: Առողջ եղեք՝ մարմնով և ոգով»:

Image may contain: outdoor and nature

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս