Արգենտինայի խորհրդարանը հավանություն է տվել աբորտների օրինականացմանը
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը դեկտեմբերի 30-ին հավանություն է տվել աբորտների օրինականացման օրենքին: Քվեարկությունը հեռարձակվել է YouTube պորտալի՝ Սենատի ալիքում: Ավելի վաղ նախաձեռնությունը պաշտպանել է խորհրդարանի ստորին պալատը:
Ներկայումս Արգենտինայում աբորտները թույլատրված են սոսկ բռնաբարության, ինչպես նաեւ մոր կամ պտղի կյանքի սպառնալիքի դեպքում: Մնացած դեպքերում հղիության արհեստական ընդհատումը համարվում է հանցագործություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: