Բաժիններ՝

Ճապոնիայում արթնացել է Օտակե հրաբուխը

Ճապոնիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Սուվանոսե կղզում դեկտեմբերի 28-ին ժայթքել է Օտակե հրաբուխը:

Ինչպես հաղորդում է «Ռուսկայա գազետա» կայքը, երկրի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել:

Օտակե հրաբխի խառնարանից մոխրի հետ մեկտեղ թեժ քարեր են դուրս թռնում, որոնք տարածվում են 1,3 կիլոմետր հեռավորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Սուվանոսեն փոքրիկ կղզի է, որի վրա ապրում է 49 մարդ, որոնց արգելվում է բարձրանալ դեպի այդ վայրը: Օտակեի վերջին ժայթքումից հետո անցել է 11 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս