Բաժիններ՝

Տորես. Ատլետիկոյում ինձ Մանչ էին կոչում

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսն, ով իր լավագույն տարիներն անց է կացրել Մադրիդի «Ատելտիկոյի» և «Լիվերպուլի» կազմում հայտարարել է, որ միշտ փորձել է օգնել իր թիմակիցներին։

«Երբ «Ատլետիկոյի» ավագն էի, փորձում էի բոլորին օգնել։ Դա ֆուտբոլի հիմքերից է. անհրաժեշտ է ճիշտ մթնոլորտ ստեղծել, բոլորի հետ ընկերանալ։ Միշտ չէ, որ դա ստացվում է, սակայն պետք է փորձ կատարել։
Ես դա յուրացրել եմ 16 տարեկանում։ Եկա «Ատլետիկոյի» հանդերձարան և ոչ- ոք չէր ցանկանում ինձ հետ խոսել։ Նրանք ինձ «Մանչ» էին կոչում, քանի որ ոչ- ոք անունս չգիտեր։ Դա ինձ դուր չեկավ և դա ճիշտ չէր, սակայն հանդերձարանում փոխհարաբերությունները շատ բարդ են։

19 տարեկանում դարձա «Ատլետիկոյի» ավագ։ Ինձ հետ նույն թիմում էին խաղում Դեմետրիո Ալբերտինին, ով 3 անգամ նվաճել էր Չեմպիոնների լիգան և Սերխիո Բարխուան, ով ամեն հնարավոր բան հաղթել էր։ Ես դեռ երեխա էի, սակայն թիմի ավագն էի։ Իրական ավագ չէի, պարզապես թևկապ էի կրում և սովորում իրական առաջատարներից։

Բավականին համեստ և ամաչկոտ եմ։ Շատ բարդ է խաղալ «Ատլետիկոյում» և նույն քաղաքում, որտեղ հանդես է գալիս «Ռեալը»։ Այն աշխարհի մեծագույն ակումբն է և արագ ես սովորում պայքարել անարդարության դեմ, քանի որ քո ակումբն ավելի փոքր է»,- Տորեսի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս