Նախընտրական արշավում Բայդենի նախկին մրցակիցը կպայքարի Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնի համար. NBC
Ամերիկացի գործարար Էնդրյու Յանգը որը ձգտում էր հասնելու Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի առաջադրման, մտադիր է 2021 թվականին մասնակցել Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին: Ինչպես հայտնել է NBC հեռուստաընկերությունը, նրա հայտն ստացվել է քաղաքի նախընտրական աշավի ֆինանսավորման հանձնաժողովի տվյալների պահոցում:
NBC-ն նշում է, որ Յանգի հետ հավասարապես համանման հայտեր են տվել եւս 35 հավակնորդներ: Ելնելով սոցիոլոգիական հարցման՝ երկու օր առաջ հրապարակված տվյալներից, որը կատարել է Public Policy Polling ծառայությունկը, Յանգին պաշտպանում է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների՝ միջին հաշվով 17 տոկոսը: Այսպիսով, նա 1 տոկոսային կետով առաջ է Նյու Յորքի Բրուքլինի շրջանի խորհրդի նախագահ Էրիկ Ադամսից, իսկ մյուս հավակնորդներից՝ ավելի քան 10 տոկոսային կետով: Նախնական ընտրությունները, որտեղ կորոշվեն յուրաքանչյուր կուսակցությունից քաղաքագլխի պաշտոնի թեկնածուները, քաղաքում տեղի կունենան 2021 թվականի հունիսի 22-ին, իսկ նոր քաղաքապետի համար Նյու Յորքի բնակիչները կքվեարկեն նոյեմբերի 2-ին: Նոր քաղաքագլուխը պետք է պաշտոնն ստանձնի 2022 թվականի հունվարի 1-ին:
Միացյալ Նահանգների խոշորագույն մեգապոլիսի գործող քաղաքագլուխը՝ դեմոկրատ Բիլ դե Բլազիոն, որն իր պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից երկու ժամկետով, իրավունք չունի կրկին մասնակցելու ընտրություններին: The Wall Street Journal թերթի գնահատումներով՝ մեծ է հավանականությունը, որ քաղաքապետի պաշտոնում դե Բլազիոյին փոխարինի նրա կուսակիցը: 45-ամյա Յանգը մասնակցել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի առաջադրման հավակնող դեմոկրատների նախընտրական արշավին: Ընթացիկ տարվա փետրվարի կեսերին նա հայտարարել է իր աշավը դադարեցնելու մասին եւ ավելի ուշ պաշտպանել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բադենի թեկնածությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: