Բաժիններ՝

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

Չնայած շարունակական տեղումներին՝ Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից. ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Սպասարկող 4 ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 18 միավոր տեխնիկա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս