Ադամյանի «Հոֆենհայմ»-ը դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից
«Հոֆենհայմ»-ը դժվարին պայքարից հետո դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից:
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Գրոյտեր Ֆյուրտ»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և խաղի ելքը որոշվեց միյան հետխաղյա 11 մետրանոց հարվածներով: Այդտեղ առավել դիպուկ էին «Գյոտեր Ֆյուրտ»-ի ֆուտբոլիստները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում: