««Բարսելոնան» ծանր ժամանակներ է ապրում, բայց ես լավ եմ»․ Մեսսի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է մրցաշրջանում տիրող տրամադրությունների մասին:
«Ես լավ եմ. Ամառն ինձ համար շատ վատ ժամանակաշրջան էր, ես այն անցա:
Մրցաշրջանի ավարտը և ամռանը տեղի ունեցածը (Մեսսին պատրաստ էր հեռանալ ակումբից, բայց «Բարսան» նրան բաց չթողեց) ազդեցին նոր մրցաշրջանի մեկնարկի վրա, բայց հիմա ես ինձ լավ եմ զգում:
Ես գիտեմ, որ «Բարսելոնան» դժվար ժամանակներ է ապրում` որպես ակումբ և թիմ, բայց ես լավ եմ տրամադրված»,- ասել է արգենտինացին La Sexta-ին տված հարցազրույցում:
Սիրարփի Աղաբաբյան