Բաժիններ՝

Ջերարդին հարգում է ողջ Եվրոպան. Իբրահիմովիչ

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը այսօր Անգլիայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ խոսել է Սթիվեն Ջերարդի մասին։

«Նա փայլուն ֆուտբոլիստ է, ով մշտապես բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում։ Նա իսկական մարտիկ է, ֆուտբոլային մեծ վարպետ, ով հիանալի է վարվում գնդակի հետ։

Նա ավելի շատ նման է եվրոպացու, քան սովորական անգլիացի ֆուտբոլիստի։ Ամեն անգամ, երբ ստիպված եմ լինում խաղալ Սթիվենի դեմ, մարզիչը մեզ ասում է. «Ուշադիր եղեք, այդ ֆուտբոլիստը կարող է որոշել խաղի ճակատագիրը»։

Նրան հարգում է ողջ Եվրոպան։ Այո, «Լիվերպուլը» մեծ ակումբ է, սակայն ես կցանկանայի Ջերարդին տեսնել եվրոպական թոփ-ակումբներից որևէ մեկում։ Կարծում եմ, որ Ջերարդի պես հրաշալի ֆուտբոլիստը կարող է հաջող հանդես գալ բոլոր արտասահմանյան առաջնություններում», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս