Բաժիններ՝

Պոլ Մաքքարթնին ալբոմ է թողարկել, որը ձայնագրել է կարանտինում եղած ժամանակ

Սըր Պոլ Մաքքարթնին թողարկել է «McCartney III» նոր ալբոմը: Դրանում տեղ են գտել 11 կոմպոզիցիաներ, որոնք ձայնագրվել են գարնանային ինքնամեկուսացման ժամանակ:

Երաժիշտն ինքն է DIY (Do It Yourself) ստուդիայում ձայնագրել բոլոր գործիքների պարտաիները եւ վոկալը՝ փաստորեն կրկնելով «McCartney I»-ի (1970 թ.) եւ «McCartney II»-ի (1980 թ.) վրա աշխատանքի սխեման: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թեյլոր Սվիֆթն իր վերջին ալբոմի՝ «Evermore»-ի, ռելիզը դեկտեմբերի 18-ից տեղափոխել է 11-ին, որպեսզի տեղը զիջի սըր Պոլին: Մաքքարթնին ճշտել է, որ Թեյլոր Սվիֆթի հետ քննարկել է ռելիզների գրաֆիկը, եւ երգչուհին, քաղաքավարությունից ելնելով, առաջարկել է «չխանգարել միմյանց»:

Կատարողի նախորդ ալբոմը՝ «Egypt Station»-ը, թողարկվել է 2018 թվականին՝ անվանի պրոդյուսերներ Գրեգ Քերսթինի եւ Ռայան Թեդերի մասնակցությամբ: Նոր սկավառակը բնույթով եւ տրամադրությամբ խիստ տարբերվում է նաեւ նախորդ՝ ավելի ֆորմալ «Egypt Station»-ից, եւ տեխնո-փոփ ոճով «McCartney II»-ից (1980), գրում է Variety-ն: Այն անսպասելիորեն սկսվում է ակուստիկ կիթառի վրա ագրեսիվ գործիքային իմպրովիզացիաներով, որոնք տեւում են ավելի քան հինգ րոպե, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս