ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սպիտակ քաղաքում
Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցի մի բնակարանից բերման է ենթարկվել 42-ամյա Քաջիկ Հ.-ն, որը սեպտեմբերի 26-ից ՌԴ Տյումենի մարզի ՔԿ տեսչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: