«Պահանջում ենք, որ մեր կառավարությունը մեզ լսի»․ ժամկետային զինծառայողի մայր
Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին հավաքվել են Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց որդիներին դուրս բերել Արցախից։
Ժամկետային զիծառայողներից մեկի մայրը՝ Վարդուհի Հարությունյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ՊՆ-ից պահանջում են, որպեսզի իրենց երեխաներին դուրս բերեն Արցախից։
«Ամբողջ աշխարհն է տեսել, թե մեր երեխաները 44 օր ինչ պատերազմի միջով են անցել։ Ունեմ մեկ տղա, որն այս պահին ծառայում է Արցախում, նա մեկ տարվա ծառայող է արդեն, բայց ես իրեն չեմ տեսել։ Բոլորիս պահանջն այն է, որ տղաներին, որոնք ծառայում են Արցախում և մասնակցել են պատերազմին, բերեն, մենք հինգ օրով չենք կարողանում մեր տղաների առողջական խնդիրները լուծել։ Պահանջում ենք, որ մեր Կառավարությունը մեզ լսի»,- նշեց Վ. Հարությունյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում